Ինչպես կանխատեսել էի, Ադրբեջանը հայտ է ներկայացրել միանալու BRICS-ի երկրների տնտեսական գոտուն, այսինքն` Ռուսաստան, Չինաստան, Իրան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա դաշինքին, հաջորդը տարածաշրջանում կլինի Վրաստանը...
ՌԴ նախագահ Պուտինը մեկնեց Ադրբեջան և այնտեղ «»սիրախաղ ունեցավ Ալիևի հետ, խոնարհվեց Հեյդարի և շեհիդների արձանների առաջ, խոսեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին՝ չմոռանալով շեշտել Հայաստանի հետ իր բարեկամությունը։
Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...